News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքացիները կկարողանան ավելի մատչելի գներով մեկնել Եվրոպա եւ աշխարհի այլ երկրներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Հայաստանի եւ ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, Համաձայնագիրը թույլ կտա Հայաստանի քաղավիացիայի կանոնները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին եւ դրանով թեթեւացնել թռիչքները:

«Նոր համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ կողմերը համաձայնեցին շրջանակային համաձայնագիր ստորագրել: Այն օգտակար կլինի շարքային քաղաքացիների համար, որոնք իրենց վրա կզգան այդ դրական ազդեցությունները։ Այս համաձայնագիրը քաջալերում է, որպեսզի դրական հնարավորություններ ու լրացուցիչ կապեր ստեղծվեն և հայսստանցիները կկարողանան ավելի մատչելի գներով ճամփորդել դեպի Եվրոպա։

Ոչ միայն եվրոպական տարբեր ուղղություններ մեկնելու հնարավորություններ կստեղծվեն, այլև եվրոպական ավիաուղիները մուտք կգործեն Հայաստան, ինչը մրցակցային դաշտ կստեղծի։ Զբոսաշրջությունը Հայաստանում ևս կզարգանա. ես Հայաստանը համարում եմ Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերից մեկը, որը գրավիչ կլինի եվրոպացի զբոսաշրջիկների համար։ Կզարգանա նաև գործարարությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ կարեւոր է ՀՀ քաղաքացիներին ցույց տալ,որ ընդլայնվող գործընկերությունը կոնկրետ արդյունքներ է տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ