News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան ավտոճանապարհին անցած տարվա հոկտեմբերի 18-ին բարեգործական միկրոաավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով 1.5 տարվա ազատազրկման դատապարտված վարորդ Գագիկ Ստեփանյանն առ այսօր գամված է անվասայլակին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանյանի պաշտպան Գարեգին Մարգարյանը նշեց, որ իր պաշտպանյալը առաջին ատյանի նիստերին հայտարարել է, որ ինքը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:

«Դատարանը, սակայն, 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց: Այժմ մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացրել՝ պահանջելով մեղմացնել պատիժը եւ այն պայմանականորեն չկիրառել»,- ասաց պաշտպանը:

Տուժող կողմը նույնպես դատարանում հայտարարել է, որ որեւէ բողոք-պահանջ չունի ամբաստանյալից:

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարորդին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 1.5 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ 2 տարով զրկել վարորդական իրավունքից: Ըստ մեղադրանքի՝ բարեգործական ավտոբուսի վարորդ Գագիկ Ստեփանյանը 2016թ. հոկտեմբերի 18-ին առավոտյան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում իրականացրել է իր վարած ավտոբուսի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում, հաշվի չի առել առկա անբարենպաստ ճանապարհային պայմանները, մասնավորապես' ճանապարհային ծածկույթի վիճակը, չի ընտրել երթեւեկության անվտանգ ու սահուն ռեժիմ, ինչի հետեւանքով ավտոբուսը դարձել է անկառավարելի. ավտոբուսը կողասահքով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի ուղեմաս եւ կողաշրջվելով՝ հարվածել է դեպի Սեւան ուղղությամբ ընթացող Շավարշ Գեւորգյանի մեքենային: Տեխնիկական տեսակետից Գագիկ Ստեփանյանը ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումն ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ինչի հետեւանքով ավտոբուսի ուղեւորուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը ստացել է գանգուղեղային փակ, բութ վնասվածք եւ մահացել:

Հիշեցնենք, որ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենան պատկանում էր Վարսեր գյուղի բնակիչ Գագիկ Ստեփանյանին, որն էլ գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանի մտահղացմամբ, անվճար ուսանողների էր տեղափոխում Երեւան: Երկրորդ օրն էր, որ միկրոավտոբուսը գյուղի երիտասարդներին էր տեղափոխում մայրաքաղաք, երբ այս ողբերգական դեպքը տեղի ունեցավ: Ըստ տարածված տեղեկությունների՝ Ստեփանյանը երթեւեկել է մաշված անվադողերով։ Չնայած խոսակցություններ էլ կային, որ ավտոճանապարհը լավ մաքրված չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Շունը կծել է ՇՄ նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում...
Դաշտամիջում անծանոթ տղամարդը դիտողություն է արել վարորդին և ատրճանակով կրակել. վարորդին հոսպիտալացրել են
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային...
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ…
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական…
Ամենաշատ