News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո խախտումների մասին հայտարարությունները ներկայացրել են 3 հասարակական կազմակերպություններ՝ Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Իրավունքի Եվրոպան» եւ «Քաղաքացի դիտորդը»: Ապրիլի 27-ին այս մասին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հայցի քննության ընթացքում:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը Տիգրան Մուկուչյանին հարց ուղղեց. «Որեւէ հասարակական կազմակերպություն Հայաստանի խորհրդարանական ընտրություններում խախտումների մասին հայտարարություն ներկայացրե՞լ է»: ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, նման զեկույց է ներկայացրել Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Մինչեւ ընտրությունների օրը 14 հայտարարություն ենք ստացել, որոնք ներկայացրել է Արթուր Սաքունցը»:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը քննարկումն ընդհատեց՝ նշելով.«Հասարակական կազմակերպությունների գործունեությունը գնահատում են այն կառույցները, որոնք նրանց հետ աշխատում են: Խնդրում եմ ժամանակը խնայել եւ հարցեր չքննարկել, որոնք իրավական վեճի հետ կապ չունեն»:

Տիգրան Եգորյանը նաեւ հետաքրքրվեց՝ ԿԸՀ-ն քննարկե՞լ է այն հարցը, որ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ կապված 114 դեպքերը (որոնց խոսակցությունների ձայնագրությունները հրապարակվել են մինչեւ ընտրությունները – խմբ.) ամենը չէ, եւ կարող են համանման ուրիշ դեպքեր լինել, եւ սրա հետ կապված որեւէ գործողություն ձեռնարկվե՞լ է: Մուկուչյանը պատասխանեց. «Ոչ»:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն գրանցել է իշխանության օգտին վարչական ռեսուրսի օգտագործման մեծ թվով դեպքեր, մասնավորապես՝ 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները հօգուտ Հանրապետական կուսակցության ընտրողների ցուցակներ էին կազմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ