News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Այս տարվա փետրվարին Սուրեն Տ.-ն իր ընկերների հետ միս գնելու նպատակով փորձել էր հուշանվերային թղթադրամներ իրացնել, բայց մինչ ապրանքը մեքենա կտեղափոխեին, ոստիկանները հասել են դեպքի վայր ու նրանց խարդախության փորձ կատարելու մեղադրանքով տեղափոխել ոստիկանության բաժանմունք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախկինում տարբեր հանցագործությունների համար 8 անգամ դատապարտված Սուրեն Վարդանյանի մոտից հայտնաբերվեց 4 հատ 5000, 12 հատ 1000 ռուբլու, 14 հատ 50 դոլարի նմանվող հուշանվերային թղթադրամ եւ դանակ:

Սուրեն Տ.-ն ու ընկերները ստորագրությամբ բաց էին թողնվել, սակայն չեն դադարել մոլորեցնել մարդկանց:  Նույն եղանակով ոչխարներ էին հափշտակել Արարատի, Արագածոտնի մարզերում ու բռնվել էին:

Ուջան գյուղի բնակիչներից մեկից 3 գառ էին գնել, ոչխարների տիրոջը վճարելով հուշանվեր թղթադրամներով: Բնակիչը հաղորդում էր տվել ոստիկանություն:

«Տաքսով եկան, 3 հատ գառ առան ինձնից, հուշանվերներ փող տվին ու ելան գնացին: Ընձի խաբեցին, 73 տարեկան մարդ եմ, ես էլ չիմացա, որ տենց հուշանվեր փող կա, թե չկա: Որ առան գնացին, էդ փողը տվի կնոջս, ինքը ասեց, որ էսի խարդախ փող է»,-ոստիկանության բաժնում ասաց գյուղացին:

Նրանց հետ տարված բացատրական աշխատանքներից հետո Սուրեն Տ.-ն, Արմեն Ա.-ն եւ Գեղամ Մ.-ն ապրիլի 19-ին ներկայացան ոստիկանության բաժանմունք եւ տվեցին ինքնախոստովանական բացատրություն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ