News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդրանը դատապարտում է դաժան ռեպրեսիաները Վենեսուելայում, որտեղ կառավարությանն աջակցող ու կառավարության դեմ հանրահավաքների ընթացքում 29 մարդ է զոհվել, հայտնում է Ֆրանս Փրեսը։

Գործակալության տվյալներով, բանաձեւում Եվրախորհրդարանը «վճռականորեն դատապարտում է դաժան ռեպրեսիաները, որոնք իրականացնում են Վենեսուելայի անվտանգության ծառայությունները, նաեւ ապօրինի զինված խմբերը՝ բողոքի խաղաղ ակցիաների նկատմամբ»։

Նախօրեին Ամերիկյան պետությունների կազմակերպության մշտական խորհուրդը ընդունել է որոշում՝ գումարել ԱԳ նախարարների արտակարգ խորհրդակցություն՝ քննարկելու համար Վենեսուելայում իրավիճակը։ Մինչ այդ Վենեսուելայի ԱԳ նախարար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյից ցուցումներ է ստացել այդ նիստի գումարման դեպքում սկսել ԱՊԿ-ից պետության դուրս գալու գործընթացը։

Ռոդրիգեսը հայտնել է, որ ապրիլի 27-ին գործարկելու է Ամերիկյան պետությունների կազմակերպությունից դուրս գալու գործընթացը։ Այդ դեպքում Վենեսուելան կդառնա Ամերիկայի միակ երկիրը, որը այդ կազմակերպության անդամ չէ։

Վերջին տեղեկություններով հակակառավարական ու կառավարությանն աջակցող ցույցերի ժամանակ Վենեսուելայում ապրիլի 4-ից առայսօր զոհվել է 29 մարդ, 65 մարդ կալանավորվել է, գրեթե 1․3 հազար մարդ ձերբակալվել։ Բողոքի ակցիաները սկսվել էին գերագույն դատարանի որոշումից հետո, որը լրջորեն սահմանափակում է ընդդիմադիր ազգային ժողովի իշխանությունը։ Որոշումը չեղարկվել է, իսկ ընդդիմության կողմնակիցները դուրս են եկել փողոցնել՝ պահանջելով դատավորների հրաժարականը ու արտահերթ ընտրությունների անցկացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ