News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարայի քաղաքացիական գործերով դատարանը անմեղ է ճանաչել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանին «հայի վաստակ» անվանած քաղաքացուն։

Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը բավականին զավեշտալի հիմնավորումով է անմեղ ճանաչել Սելինա Դողանին վիրավորած տղամարդուն։ Ըստ դատարանի, Սելինա Դողանի վիրավորանքը ստանալուց 2 ամիս անց Twitter–ում իշխանությունների համար ոչ հաճելի գրառում է արել։ Այս հանգամանքով էլ դատարանը որոշել է արդարացնել հայ պատգամավորին վիրավորողին։

Դատարանի որոշման հետ կապված Սելինա Դողանը նշել է, թե պատգամավոր դառնալուց հետո բազմաթիվ վիրավորական արտահայտություններ են իրեն արել։ «Այս դատավորի կողմից նման վիրավորանքը արդարացնելը ճանապարհ է բացում ատելության հանցանքների»,–ասել է Սելինա Դողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ