News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պեդրո Ագրամունտը ընտրեց մինչեւ վերջ իրեն խայտառակելու տարբերակը՝ այսօր առավոտյան չներկայանալով ԵԽԽՎ բյուրոյի նիստին եւ չներկայացնելով իր հրաժարականը, ինչպես խոստացել էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում, ԵԽԽՎ Բյուրոն ստիպված էր կայացնել նրան դե ֆակտո իմփիչմենթի ենթարկելու ստորացուցիչ եւ աննախադեպ որոշում: Ֆարմանյանը հրապարակել է բյուրոյի որոշումն  ու հավելել.

«Հ.Գ .1. Ի դեպ, Բյուրոյում այդ որոշմանը կողմ են արտահայտվել բոլոր պատգամավորները՝ քսանյոթ, իսկ ձեռնպահ են քվեարկել երեք պատգամավոր՝ Իսպանիայից եւ ....... Ադրբեջանից.....

Հ.Գ. 2. Որպես ստեղծված ամոթալի իրավիճակի իրավական հանգուցալուծում՝ հունիսյան նստաշրջանի առաջին իսկ օրը փոփոխության կենթարկվի ԵԽԽՎ կանոնակարգը եւ կնախատեսվի հատուկ դրույթ՝ Պեդրո Ագրամունտին արդեն դե յուրե հեռացնելու ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, եթե, իհարկե, մինչ այդ նա շարունակի հայտնի կենդանու համառությամբ չներկայացնել իր հրաժարականը: Մինչ այդ, մայիսին Պրահայում տեղի կունենա ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության արտահերթ նիստ՝ քննարկելու այս խայտառակագույն ու աննախադեպ իրավիճակը: Իսկ ԵԺԿ-ն հատուկ նիստ կհրավիրի Բրյուսելում՝ քննարկելու Պեդրո Ագրամունտի ամոթալի վարքագիծը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԽԽՎ բյուրոն անվստահություն է հայտնել Պեդրո Ագրամունտին, որպես ԵԽԽՎ նախագահի: Բացի այդ, Բյուրոն որոշում է կայացրել, որ Ագրամունտը լիազորված չէ որեւէ պաշտոնական այց կատարել, ներկա լինել որեւէ խորհրդակցության կամ հրապարակային հայտարարություններ անել ԵԽԽՎ-ի անունից, որպես կառույցի ղեկավար:

ԵԽԽՎ ավագ փոխնախագահ Ռոջեր Գալեն հայտարարել է, որ Ագրամունտը որոշել է չմասնակցել Բյուրոյի այսօր կայացած նիստին եւ հրաժարականի դիմում չի ներկայացրել. «Վեհաժողովի չափանիշներն ու սկզբունքները կարեւոր են ցանկացած առանձին անդամից, իսկ մեր Վեհաժողովի ամբողջականությունը պետք է պահպանվի»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ