News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեխայի տեսակցության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նախկին կնոջ, զոքանչին եւ աներոջ կացնահարության գործով այսօր` ապրիլի 28-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց գործով տուժող Վաչագան Մանսուրյանը: Նա ներկայացրեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Վաչագան Մանսուրյանը պատմեց, որ տվյալ օրը վիճաբանություն է տեղի ունեցել երեխայի տեսակցության շուրջ, որից հետո ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, թե իրեն Մանսուրյանները ծեծի են ենթարկել: Որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել Թագուհի Մանսուրյանին եւ նրա մորը: Իսկ Վլադիկ Մարտիրոսյանին փորձել են բերման ենթարկել, սակայն, նա չի հնազանդվել եւ այդպես էլ ոստիկանությունը նրան բերման չի ենթարկել: Վաչագան Մանսուրյանը պատմեց, որ, երբ ոստիկանության բաժանմունքից աղջիկն ու կինը վերադարձել են տուն, խնդրել են իրենց ուղեկցող ոստիկաններին նայել` արդյոք տարածքում է Վլադիկ Մանսուրյանը, թե ոչ: Ոստիկաններն առանց մեքենայից դուրս գալու ասել են` մաքուր է, ոչ ոք չկա, հանգիստ բարձրացեք: Նա նշեց,որ դեպքը տեղի է ունեցել ոստիկանության անգործության պատճառով:

«Այդ օրը բանալին հանել էի, որ եթե հանկարծ քնեմ, ներս մտնեն: Ես տանն էի մնացել, որ երեխայի մոտ մնամ, Վլադիկը հանկարծ չմտնի, մի բան անի: Գիշերը ժամը 4-ն էր, աղմուկ աղաղակ լսեցի: Դուռը բացեցի, տեսա, որ կնոջս է կացնով հարվածում: 11 հատ էլ հարված էր հասցրել ինձ, եթե չպայքարեի` աղջիկս էլ կմեռներ: Պառկած էր ոտքերիս տակ, գոռում էր` վայ մամա ջան: Նա գազանի նման արագ հարվածներ էր հասցնում: Արագ ոստիկանություն եմ զանգել, պարզ հասցեն ասել եմ, որ երեք հոգու կացնահարել են, հասեք: Ոստիկանությունը որ գար, այդպես չէր լինի: Հետո դուրս գալուց հետո տեսա, որ  երեխան դուրս էր եկել, կանգնել էր մոր արնաշաղախ մարմնի մոտ ու գոռում էր` մամա: Հարեւանին եմ ասել, որ երեխուն հեռացնի այդտեղից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նշենք, որ նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ