News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանը գտնվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:

Ֆիննախից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդատու Ժորա Ասատրյանը: Ներկայացվել են բյուջետային գործընթացի մանրամասները եւ պետական պարտքի կառավարման մեխանիզմները:

Հանդիպումն անցել է ուսանողների հետ հարց ու պատասխանի ձեւաչափով: Նրանց հիմնականում հետաքրքրել է ՀՀ պետական պարտքի վտանգավորության հարցը: Արշալույս Մարգարյանը պարզաբանել է, որ Հայաստանը գտնվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում` հորդորելով կրթահամալիրի սաներին ուսումնասիրել այն ցուցանիշները, որոնք սահմանում են պետական պարտքի վտանգավորության շեմը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում եւս կազմակերպել նմանատիպ հանդիպումներ:

Տպել
Ամենաշատ