News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը խորհրդարանական կուսակցությունների առաջնորդներին հանգստության եւ իրադարձությունների ծանրակշիռ քննարկման կոչ է արել, հաղորդում է Euronews-ը։

«Չկան այնպիսի հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել երկխոսության միջոցով՝ համաձայն Մակեդոնիայի սահմանադրության։ Ահա թե ինչու ես խորհրդարանական կուսակցություններին կոչ եմ անում իմ գրասենյակ ժամանել՝ ներկա իրադրությունը քննարկելու համար», - հայտարարել է երկրի նախագահը։

Նախօրեին «Հանուն միասնական Մակեդոնիայի» հասարակական շարժման ներկայացուցիչները ներխուժել են նիստերի դահլիճ, որտեղ ծեծկռտուք է բռնկվել։ Ակտիվիստները վրդովվել են, որովհետեւ ընդդիմությունը նոր խոսնակ է ընտրել էթնիկ ալբանացու։ Խորհրդարանի հսկիչները չեն կարողացել դադարեցնել անկարգությունները, ստիպված են եղել ոսստիականական հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումներ կանչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ