News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիան Եվրոպայի խորհրդի բյուջե իր անդամավճարը հասցրել է նվազագույնի, այն բանից հետո երբ ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել վերականգնել Թուրքիայի մշտադիտարկման ընթացակարգը, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կնվազեցնենք ԵԽ-ի բյուջեում մեր ավանդը ։ Կվճարենք նվազագույն չափով։ Հիմա գնահատում ենք՝ ուղարկել այնտեղ պատվիրակություն, թե ոչ։ Կան նաեւ այլ քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել։ Թող նրանք իմանան, որ իրենք կղզջան։ Դա քաղաքական որոշում է»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին օդանավում՝ Թաշկենդից վերադառնալուց։

ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ քվեարկել է ԵԽ-ի առաջ Թուրքիայի պարտավորությունների մշտադիտարկման ընթացակարգը վերականգնելու օգտին, ինչը պայմանավորված է «մարդու իրավունքների , ժողովրդավարության ու իրավունքի գերակայության հարցում խորը մտահոգությամբ»։ Թուրքիայի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է այդ որոշումը՝ այն անվանելով քաղաքական հակաթուրքական ակցիա, ու հայտնել է Վեհաժողովի հետ հարաբերությունները վերանայելու հնարավորության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ