News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լրագրող Քրիստին Քլերկն իր ամբողջ կարիերայի ընթացքում հետեւել է Ֆրանսիական հանրապետության նախագահներին։ Շվեյցարական Le Temps թերթին տված հարցազրույցում Կլերկը, որը «Ես տեսել եմ պարտություն կրած հինգ նախագահների» գրքի հեղինակն է, վերլուծում է իր եզրափակիչ մենամարտի համար կենտրոնամետ թեկնածու Էմանուել ՄԱկրոնի ընտրած ռազմավարությունը։

«Էմանուել Մակրոնը մեծ հետաքրքրություն ու հիացմունք է առաջացնում, քանի որ նրա անցած ուղին իրոք զարմանալի է։ Ըննդամենը մեկ տարում նա կարողացել է հեռանալ կառավարությունից ու ստեղծել շարժում, չվախենալով ծաղրանքներից։ Ես համարում եմ, որ նա, Ֆրանսուա Միտերանի բառերով ասած՝ «բետոնե ցողուն» ունի, ինչը չի խանգարում, որ նա նաեւ թուլություններ ունենա։ Այդ ներքին ուժը նրան թույլ է տալիս հաղթահարել դժվարությունները ու շարունակել գործել։ Նա խորհրդանիշ է մի ժողովրդի համար, որը հույսի ու թարմ գաղափարների կարիք ունի։ Կարեւոր է նաեւ համատեքստը։ Մակրոնը հայտնվել է այն պահին, երբ երկու ավանդական կուսակցությունները պառակտման մեջ էին»,- համարում է Կլերկը։

«Էմանուել Մակրոնը խոսում է ավելի շուտ գլոբալիզացված ու կայացած Ֆրանսիայի հետ։ Նրա հանրահավաքներին մեծ քանակության երիտասարդներ են ոչ բուրժուազիական ընտանիքներից ո ւ ոչ մեծ քաղաքներից։ Նա նաեւ խոսում է զայրացած երիտասարդների հետ, որոնք հույս ունեն դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Նա արթնացնում է նման հույսեր։ Սակայն ակնհայտ է, որ նա քիչ բան գիտի խորքային Ֆրանսիայի մասին։ Նա դեռ պետք է ուսումնասիրի այդ Ֆրանսիան»,- նշում է լրագրողը։

«Ծայրահեղ աջերի դեմ համարձակորեն ելույթ ունենալու համար պետք է կանգ առնել հիմնական խնդիրների վրա, պնդել, որ Մարին Լը Պենի քաղաքականությունը չի լուծի դժվարությունները, որոնց հետ բախվում են օրինակ Whirlpool-ի աշխատողները, ձկնորսները, կամ հողագործները։  Նրա ելույթները ոչ միշտ են կարեկցանքով լի ու երբեմն նրան պակասում է սրտացավությոնը։ Դա փորձի պակասից է, պետք է կարողանալ մարմնով զգալ այն, ինչ զգում են հասարակ մարդիկ։ Գրոհելով ծայրահեղ աջ  թեկնածուի վրա, նա նաեւ կարող է նվաստացնել չունեւոր բնակիչներին, նրանց ում անվանում են անատամ կամ անկիրթ, վստահեցնում է լրագրողը։

«Էմանուել Մակրոնը թեկնածու է, որին համարում են չափից գեղեցիկ, չափից երիտասարդ, ու չափից երես առած, բայց միաժամանակ դեպի անկում գնացող ժողովուրդը ձգտում է նրա ընտրվելուն։ Դա ապացուցում է, որ Ֆրանսիան դեռ ունի ապագա։ Հենց դա է պակասում Լը Պենի ելույթներին։ Նա քիչ է դիմում հպարտությանն ու ազնվությանը։ Բավական չէ անընդհատ վկայակոչել Ժաննա դ՝Արկին ու Ֆրանսիայի մեծությունը, պետք է մարդկանց ասել, որ հենց նրանք են մեծ ու քաջ», ասում է Կլերկը։

«Նախագահական քարոզչության համար նորմալ է, երբ ինչ- որ պահի առաջանում է թեթեւ գինովցածության զգացում։ Ամբոխի հետ հանդիպումը ասես սիրային օրգազմ լինի ու հենց հանուն դրա են քաղաքականությամբ զբաղվում։ Մակրոնը պետք է զգույշ լինի՝ փոքր իսկ հիասթափության դեպքում սիրային զգացումը կարող է ատելության վերածվել։ Այս պահին մեդիա տարածքը չափից շատ է շահագործում նրա կերպարը։ Բայց Մակրոնը հաշվենկատ է ու իրատեսական , ինչը բազմիցս ապացուցել է։ Համենայն դեպս եթե բացառենք որեւէ արտակարգ պատահար , կամ անհաջող ելույթ, ապա ինձ անհնար է թվում «Ազգային ճակատի» հաղթանակն այս ընտրություններում»,- համոզված է Կլերկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ