News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ իշխանությունների համար նորություն չէ հայկական շուկայում ադրբեջանական ապրանք վաճառելու փաստը:

1997–ին Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել 62700 դոլարի ապրանք, իսկ մեկ տարի հետո, այդ ցուցանիշը կտրուկ նվազել է` 1500 դոլար:

2003–ին 13400 դոլարի արդբեջանական ապրանք է ներկրվել: 2004–ին ներմուծվել է 500 դոլարի ապրանք, իսկ հաջորդ տարվանից արդեն նաեւ արտահանում է իրականացվել:

Վիճվարչության տվյալներով՝ 2005–ին եթե հարեւան երկրից 1500 դոլարի ապրանք է ներկրվել, ապա նույն տարում Հայաստանից այնտեղ է ներմուծվել 200 դոլարի ապրանք: 2011–ին ներմուծվել է 8500 դոլարի ապրանք:

2013–ին Հայաստան է ներմուծվել 3800 դոլարի ապրանք:

2016 եւ 2017 թվականների մասին վիճվարչության տվյալներով առեւտրաշրջանառություն կրկին չի եղել: Ու եթե անցյալ տարվա մասով ինչ–որ տեղ կարելի է «հավատալ» վիճվարչության կայքում տեղադրված ինֆորմացիային, ապա այս տարվա բացահայտումների ֆոնին նույն աղբյուրի տվյալները բավականին անհանգստացնող են:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ