News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման պատմել է, որ չի ցանկանում մտնել քաղաքականություն, քանի որ վախենում է, որ դա կազդի երեխաների կյանքի վրա: Միշել Օբաման Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին անգամ է հրապարկային ելույթ ունեցել, հաղորդում է BBC-ն:

«Քաղաքականությունը բարդ բան է», - ասել է Միշել Օբաման, ով Սպիտակ տունը լքել էր՝ ունենալով 68% վարկանիշ՝ 10-ով ավելի բարձր, քան ամուսինը:

 «Ինչ-որ ժամանակ լավ է, հետո առաջ ես գնում, ու  բոլորն սկսում են հարձակվել», -ասել է նա՝ ավելացնելով, որ քաղաքականությամբ զբաղվելն այսպես կամ այնպես ազդում է  ողջ ընտանիքի վրա:

 «Ես չեմ կարող իմ երեխաներից պահանջել, որ նրանք նորից այդ ամենի միջով անցնեն: Երբ առաջադրվում ես բարձր պետական պաշտոնում, դա արտացոլվում է քո ամբողջ ընտանիքի վրա», -ասել է նախկին առաջին տիկինը:

Միշել Օբաման հայտարարել էր, որ քաղաքական հավակնություններ չունի, երբ դեռ առաջին տիկին էր: Հիմա նա այդ մասին հայատարարում է  առաջին անգամ՝ ընտրարշավի ավարտից հետո, որի ժամանակ դիտարկվում էր որպես դեմոկրատների առանցքային ֆիգուրներից մեկը:

Օբաման չի մեկնաբանել Դոնալդ Թարմփի աշխատանքը, բայց պատմել է, թե ինչպես է իր ընտանիքն անցկացրել վերջին երեք ամիսը:

Խոսելով Սպիտակ տնից դուրս կյանքի մասին՝ Միշել Օբաման ասել է, որ իրենց շները վախենում են դռան զանգից, քանի որ Սպիտակ տանը զանգ չկար, իսկ աղջիկներն արդեն կարող են անձամբ բացել իրենց պատուհանները:

Հարցին, թե ինչ էր զգում, երբ իր ընտանիքը լքում էր Սպիտակ տունը, Միշելն ասել է, որ դժվարությամբ էր զսպում արցունքները: «Չէի ուզում, որ իմ աչքերին արցունքներ հայտնվեին, քանի որ մարդիկ կկարծեին, թե նոր նախագահի պատճառով եմ լաց լինում», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ