News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի անկախ լրատվամիջոցների 5 կայքերն արգելափակելու փորձերը ու չեղարկի այն հրամանագիրը, որոնք տվյալ կայքերը այս պահի դրությամբ անհասանելի են դարձրել, հայտնել են Լրագրողների պաշտպանության կոմիտեից։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Բաքվի շրջանային դատարանը երեկ սկսել է դատավարություն, որի նպատակն է ինտերնետ- փրովայդերներին ստիպել արգելափակել տվյալ կայքերը։ Դատավճռի հրապարակումը հետաձգվել է մինչեւ մայիսի 1-ը։

Տրանսպորտի, կոմունիկացիաների ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունը պահանջել է, որ ինտերնետ փրովայդերները մշտական գրաքննություն սահմանեն Ազատ Եվրոպա ռադիոյի/ Ազատություն ռադիոյի (RFE/RL) ադրբեջանական ծառայության, Azadliq, Meydan TV, Azerbaycan Saati թերթերի ու Turan TV–ի կայքերի նկատմամբ։

«Եթե հինգ լրատվական կայքերը կարող են սպառնալ Ադրբեջանի ազգային անվտանգությանը, ինչպես կառավարությունն է վստահեցնում, ուրեմն ադրբեջանցիները, ինչպես եւ ամբողջ աշխարհը, պետք է խորապես մտահոգվեն այդ երկրի խոցելիությունից»,-հայտնել է Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հանձնաժողովի համակարգող Նինա Օգնյանովան։

Նա կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել տեղեկատվության կարեւոր աղբյուրների գրաքննությունը ու դրա փոխարեն Ադրբեջանում վերացնել տեղեկությունների բոլոր սահմանափակումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ