News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում ապրիլի 29-ին «Ժողովրդական կլիմայական երթ» կանցկացվի, որին կմասնակցեն գիտնականներ, կրոնական խմբերի ներկայացուցիչներ, ցածր եկամուտ ունեցող բնակիչներ, արհմիություններ եւ կորպորացիաների դեմ հանդես եկող ակտիվիստներ:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցները ծրագրում են անցնել Փենսիլվանիայի պողոտայով եւ «շրջապատել» Սպիտակ տունը:

«Ժողովրդական կլիմայական երթն» անցկացվելու է «Հանուն գիտության երթից» մեկ շաբաթ անց, երբ գիտնականները հավաքվել էին Վաշինգտոնում եւ աշխարհի ավելի քան 600 քաղաքներում՝ բողոք հայտնելով քաղաքական գործիչներին, որոնք հաշվի չեն առնում կլիմայական փոփոխությունների եւ այլ հարցերի շուրջ գիտական հանրության կարծիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ