News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Չինացիների մշակած աշխարհում ամենախոշոր չինական AG600 ամֆիբիա ինքնաթիռը (մարտական կամ տրանսպորտային մեքենա, որը կարող է շարժվել ինչպես ցամաքով, այնպես էլ ջրով-խմբ) հաջողությամբ անցել է փորձարկումը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Sina տեղեկատվական պորտալին, որն էլ հղում է անում Չինական ավիաշինարարական կորպորացիային (AVIC):

Վերերկրային թեստերը հաղթահարված են, ինչը վկայում է սարքավորման` առաջին թռիչքն իրականցնելու բազային պատրաստականության մասին:

Ցամաքի վրա AG600-ի առաջին թռիչքը տեղի կունենա մայիսին, իսկ տարվա երկրորդ կեսին հիդրոինքնաթիռը կփորձարկվի ջրի տակ: 

AG600-ը ստեղծվել է AVIC-ի մասնագետների կողմից եւ նախատեսված է քաղաքացիական ավիացիայի կարիքների համար: Այն մշակվել է անտառային հրդեհների դեմ պայքարի ու փրկարակական գործողությունների նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ