News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինացի ու շվեյցարացի գիտնականները արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկողության տեխնոլոգիա են մշակել բջջային հավելվածի միջոցով: Հետազոտության տվյալները հրապարակվել են Science Translational Medicine պարբերականում:

Կենսաբանները գիտափորձ են իրականացրել շաքարախտով տառապող մկների վրա: Ակտիվացրել են ինսուլին եւ արյան մեջ գլյուկոզայի քանակությունը կարգավորող այլ հորմոններ արտադրող կրծողների բջիջները: Բջիջները սկսում են նյութեր արտադրել որոշակի երկարությամբ ալիքների ազեցությամբ` հեռավոր կարմիր լույսի:

Հավելվածի միջոցով հետազոտողները վերահսկել են ճառագայթման պարբերականությունն ու տեւականությունը` դրանոցվ իսկ որոշելով բջիջների արտադրած հորմոնների ծավալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ