News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին «խելացի տղա» է համարում, ով «ստիպված է գործ ունենալ դաժան մարդկանց հետ»: Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: 

«Իրականում ես չեմ ցանկանում նրան քննարկել: Մարդիկ հարցնում են` իսկ որտե՞ղ է նրա խելքը: Ես պատկերացում չունեմ», - ասել է ԱՄՆ նախագահը:

«Կարող եմ ձեզ ասել այն, որ շատ մարդկանց դուր չի գալիս լսելը: Բայց նա 26 թե 27 տարեկան երիտասարդ էր, երբ իշխանությունը հորից անցավ նրան, երբ հայրը մահացավ: Ակնհայտ է, նա ստիպված է լինում գործ ունենալ շատ դաժան մարդկանց հետ, հատկապես` գեներալների եւ այլոց», - շարունակել է Թրամփը:

Կիմ Չեն Ընին այդքան երիտասարդ տարիքում «հաջողվել է ընդունել իշխանությունը», որին, շատերը կցանկանային տիրել, ենթադրում է Թրամփը: «Այնպես, որ իհարկե, նա շատ խելացի տղա է: Բայց մենք մի իրադրություն ունենք, որը շատ երկար է տեւում, եւ մենք չենք կարող թույլ տալ դրան շարունակվել»,-կարծում է ԱՄՆ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ