News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքաշինության նախկին նախագահ Վարդան Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ մի քանի օրից հայտնի կլինի «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի մանդատ ստացող թեկնածուների ցանկը: Թե ինչ չափանիշներով են բաշխվելու մանդատները եւ ովքեր են դրանք ստանալու, դեռ քննարկման փուլում է: Մանդատին արժանանալու առաջին գործոնը՝ ստացած քվեներով առաջատար  լինելը, եւս չափանիշների թվում է, բայց ոչ բոլոր թեկնածուների դեպքում:

ԲՀԿ կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր թեկնածուներին նախապես պարտադրել է գրել ինքնաբացարկի դիմումներ, որպեսզի իր հայեցողությամբ ընտրի «արժանիներին»: Արդեն տեղեկություններ կան, որ «արժանիների» ցուցակում բացակայում են անգամ տարածքային ցուցակներով առաջատար տեղերում հայտնված որոշ թեկնածուներ, ինչի կապակցությամբ դժգոհություն է հասունանում կուսակցությունում: Այդ թեկնածուների թվում է նաեւ Նոր Նորքում առաջին տեղը զբաղեցրած, ազգությամբ եզդի Արթուր Մամոյանը: Վերջինս մեզ հետ զրույցում օրեր առաջ հաստատել էր, որ խորհրդարան չի գնալու, ինչը պայմանավորել էր իր խառնվածքով, մինչդեռ լուրեր կան, որ Մամոյանը իր նկատմամբ անարդարությունը  չի հանդուրժելու եւ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրելու:

ԲՀԿ փոխնագահը վստահեցրեց, թե թեկնածուների դժգոհության հետ կապված որեւէ տեղեկություն չի լսել. «Ամեն ինչ դեռ քննարկման փուլում է…  Հաշվի ենք առնելու ձայները, գործունեությունը, պահվածքը  կուսակցության գործերին ակտիվությունը, ամեն ինչը հաշվի ենք առնելու»:

Հարցին՝ հնարավո՞ր է լինեն թեկնածուներ, որոնք ստացած քվեներով առաջատար են, սակայն  չգնան խորհրդարան, եւ նրանց փոխարեն գնան ավելի պակաս ձայն ստացած թեկնածուները,  Վարդան Վարդանյանը պատասխանեց. «Դա կերեւա քննարկման փուլում, հիմա չեմ կարող ասել, պիտի որոշում կայացվի»:

Ինչ վերաբերում է կուսակցությունում հասունացող դժգոհությանը եւ դրա հետեւանքով որոշ թեկնածուների՝ կուսակցությունը լքելու հավանականությանը, նա նշեց. «Ես իմ կարծիքն եմ արտահայտում, նման տրամադրություն չկա, բայց եթե կլինեն մարդիկ, որոնք ցանկություն կունենան դուրս գալ կուսակցությունից, թող դուրս գան, ի՞նչ է պատահել: Մի հոգի դուրս է գալիս, 100 հոգին կմտնի: Անարդարության գործոն չկա ու չի լինի մեզ մոտ»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են նախապես պարտադրում ընտրությանը մասնակցող թեկնածուներին գրել ինքնաբացարկի դիմումներ, պատասխանեց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»:

Ի դեպ,  Ծառուկյան դաշինքում կրքերը չեն հանդարտվում նաեւ  ԱԺ փոխնախագահի պաշտոնի շուրջ, հավակնորդները շատ են, իսկ հավանական թեկնածուն համարվում է Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը: Թե որ թեկնածուի վրա կանգ կառնեն, ըստ Վարդանյանի՝ դա էլ դեռ վերջնական չէ.  «Բնական է, որ ցանկացողներ շատ կան, բայց պետք չի բորոբոքվել, կդնենք կքննարկենք»:

Հիշեցնենք, որ օրենսդրության համաձայն ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է տրվի ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը, այս դեպքում՝ «Ծառուկյան» դաշինքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ