News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Սոդիմեջո անունով տղամարդը, ով ենթադրաբար մոլորակի ամենաերկարակյաց բնակիչն էր, մահացել է Ինդոնեզիայի Ճավա կղզում, 146 տարեկանում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՆովոստի»-ն՝ վկայակոչելով BBC-ին։

Սոդիմեջոյի անձը հաստատող փաստաթղթում նշված է, որ նա ծնվել է 1870 թվականի դեկտեմբերի 31-ին։

Սակայն Ինդոնեզիայում ծնելիության հաշվառումը սկսել են 1900 թվականից, այդ պատճառով էլ մինչ այդ ծնվածների տարիքը ճշտել չի հաջողվել։ Եթե նրա տարիքի վերաբերյալ տվյալները հաստատեին անկախ փորձագետները, Սոդիմեջոն պաշտոնապես կճանաչվեր աշխարհի ամենատարեց մարդը։

Նշվում է, որ Սոդիմեջոյի, ով հայտնի է նաեւ որպես «պապիկ Գոտո», առողջությունը վատթարացել է ապրիլի սկզբին, նա մի քանի օր հիվանդանոցում է անցկացրել, ապա դուրս գրվելուց հետո տուն վերադարձել ու գրեթե ոչինչ չի կերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ