News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 3-ին Սպիտակ տանը կընդունի Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերին։

Նրա խոսքով հանդիպումը կկայանա ԱՄՆ պաղեստինյան առաջնորդի պաշտոնական այցելության շրջանակում։

Այն մասին, որ Թրամփը Աբբասին հրավիրել է այցելել Սպիտակ տուն, հայտնել էին մարտի 10-ին։ Երկու առաջնորդները հեռախոսազրույց էին ունեցել։ Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել երեք տարի առաջ ընդհատված ՝պաղեստինա- իսրայելական կարգավորման գործընթացի վերականգնման ուղիները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ