News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թվայնացումը բերելու է լրացուցիչ բիզնեսների, կարողությունների ավելացման: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները, այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներն ու քայլերը:

Նշվել է, որ ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա արդեն իսկ ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքները մայիսի 26-ին ներկայացվելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին:

Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում թվայնացման ուղղությամբ առաջնահերթությունների սահմանմանը, թվային զարգացման ռազմավարության իրականացման պատասխանատու կառույցների, ինստիտուտների ձևավորմանը, ԵԱՏՄ թվային օրակարգին, նպատակներին, հիմնական ուղղություններին, մինչև 2025 թվականն ակնկալվող թիրախային ցուցանիշներին և այլն: 

Նշվել է, որ համաշխարհային տնտեսությունն այսօր գնում է թվայնացման ճանապարհով և անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ևս ներկայացնի իր «թվային այցեքարտը»: Վարչապետ Կարապետյանը կարևորել է կառավարման սուբյեկտի թվայնացումը բոլոր ոլորտներում և նշել, որ դա լավ խթան է բարձրացնելու կառավարման արդյունավետությունը: «Սա չափազանց անհրաժեշտ է, անկախ ԵԱՏՄ ծրագրից, մենք այս քայլին գնալու էինք: Օրինակ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մենք համայնքի բյուջեն, աղբահանությունը, մյուս ծառայությունները թվայնացնելու դեպքում լուծելու ենք արդյունավետության բարձրացման բազմաթիվ խնդիրներ: Թվայնացումը բերելո՞ւ է լրացուցիչ բիզնեսների, կարողությունների ավելացման, իհարկե՝ այո: Թվայնացմամբ մենք միջոցներ ենք տնտեսելու, հասկանալու ենք, թե որքան համայնքային բյուջեներ են թերհավաքագրվում սխալ պլանավորման պատճառով, որքան դիսբալանս ունենք: Նույնը վերաբերում է մյուս ոլորտներին»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է իմանա թվայանացման իր օրակարգը:

Հաշվի առնելով Հայաստանի թվային զարգացման տեսլականը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվելու է Թվային զարգացմանն աջակցող ազգային կառավարման խորհուրդ: Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է խորհրդի կազմում ձևավորել աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի թվայնացման կառուցվածքն ու հետագա քայլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ