News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան դեսպանն այցելել է Աշտարակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

«Որքա՞ն ժամանակ է պահանջվում այս ամենը տպելու համար», - հարցնում է Եվրատեսիլ 2017-ում Հայաստանի պատվիրակ Արծվիկն Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաներին:

Հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառող այս խմբակի սաները զարմացրեցին երգչուհուն համակարգչով մոդելավորելու, եռաչափ տպիչով առարկաներ տպելու, խաղեր ծրագրավորելու ու անիմացիա ստեղծելու իրենց կարողություններով:

«Շատ բաներում ենք հմտացել, իսկ ներկա պահին նախապատրաստվում ենք կարևոր մրցույթի, որի համար պատրաստել ենք ռոբոտ: Փոքր դետալներ կան շտկելու, ջանք չենք խնայի դրա համար, քանի որ բոլորս երազում ենք հաղթել այդ մրցույթում», - իր երազանքներով է կիսվում «Արմաթ»-ի սան Աննա Գրիգորյանը խմբակի աջակից՝ Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչների հետ: 

Արծվիկին մաղթում է «տրիումֆ» իր ելույթի ժամանակ ու շնորհակալ է անսպասելի այցի համար:

«Մեր ռոբոտը, որը զրոյից ինքնուրույն ենք պատրաստել, հատուկ տարածության մեջ պետք է շարժվի և առարկաներ հավաքի: Մեծ մասն արված է, ծրագրային որոշ շտկումների կարիք կա միայն», - պատմում է նույն լաբորատորիայի սան Աշոտ Թառումյանը:

Երկու տարբեր, սակայն իրենց համար կարևոր մրցույթների նախապատրաստվող Արծվիկն ու «Արմաթ»-ի սաները միմյանց հաջողություն մաղթեցին և լիահույս են, որ իրենց երազանքներն իրականություն կդառնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Ամենաշատ