News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բացառված չէ Հայաստանի իշխանությունների մասնակցությունը «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների գործողություններին, որոնք հրաժարվել են ինքնաբացարկի հայտարարություններից։ Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով՝ դրանում շահագրգռված կողմեր են եղել։

«Վերջիվերջո, ենթադրվում է, որ իշխանությունը պետք է շահագրգռված լինի խորհրդարանում իր համար «հարմարավետ» սեգմետնի ձեւավորման հարցում։ Այսինքն այն բանում, որ ունենա ինչ-որ մի ոչ ընդդիմադիր սեգմենտ, որտեղ կլինեն մի շարք ոչ իշխանական կուսակցություններ, որոնք կներկայացվեն խորհրդարան, սակայն ոչ նախկին խմբակցությունների ձեւաչափով։ Իսկ «Ծառուկյան դաշինքի դեպքը չափազանց էր», -նշել է Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից 23-ը նախօրեին ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ, սակայն արդեն այսօր նրանցից 11-ը հրաժարվել են իրենց դիմումներից եւ հայտարարել, որ ցանկանում են վերցնել իրենց մանդատները: Այդ թեկնածուներն են. Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Մուշեղ Սաղաթելյան, Ալիկ Եղիկյան, Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Հրանտ Դավթյան, Վահան Կարապետյան, Մանուկ Սուքիասյան, Արթուր Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ