News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունում տիրող իրավիճակը համեմատել ԲՀԿ–ում տիրող իրավիճակի հետ, անհեթեթություն է, ՀՀԿ–ն լուրջ կուսակցություն է։ Այս մասին   NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀկ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ ՀՀԿ–ում էլ տիրում է այն իրավիճակը, ինչ ԲՀԿ–ում, որտեղ  թեկնածուների կամքին հակառակ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Հանրապետականում որոշումները ընդունվում են քննարկումների արդյունքում, յուրաքանչյուրը առաջնորդվում է ընդունված որոշմամբ։  Ովքեր որ ինքնաբացարկի դիմումներ են գրել, գրել են կուսակցությունում տեղի ունեցած  քննարկումների արդյունքում: Այդ թեկնածուներն իրենց ծառայությունները իրականացնելու են այլ պետական կառույցներում, այդ առումով ՀՀԿ–ն համեմատել  ԲՀԿ–ում տիրող իրավիճակի հետ, անհեթեթություն է։ ՀՀԿ–ն լուրջ քաղաքական կուսակցություն է»,–ասել է Շարմազանովը։

Անդրադառնալով այն  մեկնաբանություններին, որ «Ծառուկյան» դաշինքի 12 թեկնածուները հրաժարվելով ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի դիմումներից եւ Ծառուկյանի կամքին դեմ գնալով ստանալով մանդատները, ուղղորդվել են ՀՀԿ վերնախավի կողմից եւ ԱԺ-ում համագործակցելու են ՀՀԿ–ի հետ, Շարմազանովն ասել է. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀԿ–ն այլ քաղաքական ուժերի, «Ծառուկյան» դաշինքի ռազբորկաների ցուցակից վեր է։  Մանդատներից հրաժարվելու գործընթացներին չի մասնակցել, մենք զբաղված ենք մեր գործունեությամբ»։

 Հարցին՝ բացառո՞ւմ է, որ ԱԺ–ում այդ  պատգամավորները համագործակցելու են ՀՀԿ–ի հետ եւ քվեարկելու են՝ ինչպես ՀՀԿ–ականները, նա պատասխանել է.  «Դա պատգամավորների իրավունքն է, ով է համագործակցելու, ով՝ չէ,  բայց որ ՀՀԿ–ն այստեղ դերակատարում չի ունեցել, դա փաստ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ