News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի անդամներին կոչ է արել չեղյալ չհամարել առողջապահության ոլորտի բարեփոխումները, որոնք նա համարում է իր նախագահության տարիների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հուսով եմ՝ Կոնգրեսի ներկայիս անդամներն ընդունում են, որ շատ մեծ համարձակություն չի պահանջվում օգնելու համար նրանց, ովքեր առանց այդ էլ հզոր ու ազդեցիկ են, բայց մեծ համարձակություն է պահանջվում՝ խոցելի, հիվանդ ու թույլ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»,-հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով Բոսթոնում:

«Միլիոնովոր մարդիկ հույս են փայփայում, որ անկախ կուսակցությունից՝ նման համարձակություն դեռ հնարավոր է»,-ավելացրել է ԱՄՆ նախկին նախագահը:

Անցած շաբաթ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձաների մեծամասնությամբ կողմ էր արտահայտվել հայտնի Obamacare օրենքների փաթեթը նոր նախաձեռնություններով փոխարինելու առաջարկին: Հիմա արդեն նոր օրինագիծը պետք է քննարկի Սենատը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ