News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

 Nasdaq OMX Armenia-ն ուզում է միջազգային գնորդների համար բացել հայկական բանկերի պարտատոմսերը։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Nasdaq OMX Armenia  ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Հիշեցնենք, որ քլիլինգային գործարքների համար Clearstream լինքը հայկական բորսայում բացվել է 2016 թ հուլիսին։ Clearstream-ը (գերմանական Deutsche Borse կորպորացիայի դուստր ընկերությունը) օտարերկրյա գնորդներին թույլ է տալիս արժեթղթեր ձեռք բերել Հայաստանում՝ առանց տեղական դեպո- հաշիվ բացելու։

Առայժմ լինքը գործում է ամենահուսաlի համարվող թղթերի ՝ պետության ու միջազգային ֆինանսական ընկերությունների պարտատոմսերի համար ։ Հիմա Nasdaq OMX Armenia –n բանակցում է լինքը նաեւ բանկային պարտատոմսերի վրա տարածելու մասին, որոնց թողարկումը մշտապես աճում է։

Հայաստանի դեպքում հնարավոր ներդրողներին հետաքրորում է ոչ այնքան անվտանգությունը, որքան թողարկման ծավալը, նշեց Սարոյանը։ Մի քանի միլիոն դոլարի թողարկումները դժվար թե հետաքրքրեն ինստիտուցիոնալ ներդրողներին։ Մինչդեռ մյուսները հենց դրանց օրինակին են սպասում։

«Իհարկե խոշոր գնումներ կարող են սկսել նաեւ այն ներդրողները, որոնք կապ ունեն Հայաստանի հետ, օրինակ Սփյուռքից։ Բայց աշխարհում, որպես կանոն, նոր շուկաներում առաջին քայլը հենց ինստիտուցիոնալ ներդրողներից են ակնկալում»,- պարզաբանել է Սարոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ