News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջերս համացանցում բազմիցս լուրեր են հայտնվել այն մասին, որ Apple ընկերությունը iPhone 8 սմարթֆոնի արտադրության հետ կապված խնդիրներ ունի, ինչի հետեւանքով սարքի վաճառքի մեկնարկը կարող է հետաձգվել աշնան սկզբից մինչեւ վերջ, հայտնում է Newsru-ն։

Այս անգամ տեղեկությունը հաստատել է KGI Securities-ի վերլուծաբան Մինգ Չի Կուոն, որը հայտնի է Apple–ի տարբեր գաջետների մասին իր ճշգրիտ կանխատեսումներով։ Ըստ Կուոյի՝ Apple-ի համար վատագույն սցենարի հավանականությունն աճում է։ Ըստ վերլուծաբանի՝ Apple-ը iPhone 8-ի արտադրության հետ կապված խնդիրներ ունի, ինչը բացատրվում է  iPhone-ի ներկա սերնդի համեմատ նոր սմարթֆոնի բազմաթիվ ինովացիոն նորույթներով։ Կուոն ենթադրում է, որ բացասական կանխատեսման իրականացման դեպքում Apple-ի սմարթֆոնների վաճառքը ֆինանսական տարվա երկրորդ կեսին կարող է ոչ թե 100-110 մլն սարք կազմել, ինչպես ակնկալվում էր, այլ 80-90 մլն։

Հիշեցնենք, որ iPhone 8-ի շնորհանդեսը, ենթադրաբար, ծրագրված է սեպտեմբերի սկզբին։ Ընկերությունը պետք է ներկայացնի նաեւ iPhone 7s եւ 7s Plus սարքերը, որոնք կունենան Apple-ի համար սովորական LCD-էկրաններ ու զգալիորեն չեն տարբերվի iPhone 7 եւ 7 Plus մոդելներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ