ՀԱՊԿ-ն առաջին հերթին ոչ թե ռազմական, այլ ռազմաքաղաքական կազմակերպություն է: ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրն իր կազմում ներառված պետությունների ինքնիշխանությունը պահպանելն է: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Խոսելով կազմակերպության առաջնահերթությունների մասին՝ դեսպանը նշել է, որ ՀԱՊԿ-ն բազմաթիվ ուղղություններով է աշխատում, մասնավորապես՝ ահաբեկչության, թմրանյութերի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ պայքար:
Պատասխանելով ՀԱՊԿ անդամների միջեւ լուրջ տարաձայնությունների մասին հարցին՝ Իվան Վոլինկինը նշել է. «Կարծում եմ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ առանցքային հակասություններ չկան եւ չեն կարող լինել: Բնականաբար, յուրաքանչյուր պետություն սեփական շահերն ու առաջնահերթություններն ունի, բայց հիմնական հարցերի շուրջ որեւէ հակասություն չկա»: