News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի փորձագիտական համայնքը առաջ է մղում դոմենների ու IP- հասցեների կառավարման ICANN կազմակերպության տարածաշրջանային ստորաբաժնման բացման գաղափարը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի ինտերնետային թրաֆիկի ArmIX բորսայի տնօրեն Վահան Հովսեփյանը։

Հիմա ICANN –ի տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլում է գտնվում ու պատասխանատու է հետխորհրդային տարածքի, Եվրոպայի ու Աֆրիկայի համար։ Բայց հետխորհրդային շուկայում բոլորովին այլ կանոններ են, քան Մերձավոր արեւելքում կամ Աֆրիկայում։ «Եթե ICANN-ն ուզում է արդյունավետ աշխատել այդ շուկայում, ապա ավելի շահավետ է անմիջապես այդ տարածաշրջանում աշխատել։ Եվ խնդիրն այն չէ, որ եթե Ստամբուլում կա գրասենյակ, ուրեմն Երեւանում էլ է պետք։ Ոչ։ Պարզապես հաճախորդների հետ ավելի հարմար է խոսել, իմանալով նրանց մտածողությունը»,- նկատեց Հովսեփյանը։

Այդ մտահղացումը (ակտիվացնել միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը հեռահաղորդակցության ոլորտում) մասնագետները քննարկել են տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ։

Հայաստանը ենթակառուցվածքների հարցում մի շարք առավելություններ ունի։ IPv6-ի շեմի ներդրման, նաեւ երկրի մարզերում օպտիկական կապերի տարածման ցուցանիշներով Հայաստանը առաջատարներից մեկն է Արեւելյան Եվրոպայում ու ԱՊՀ-ում։

«Ցավոք, հիմնականում այդ խնդիրը կատարում են մասնավոր օպերատորները։ Դրա համար էլ նրանց ներդրումները պետք է ամեն կերպ աջակցել»,- նշել է Հովսեփյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ