News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը լավ պլացդարմ է արտաքին շուկաներ ելքի համար: «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ոսկե նախշեր» ռուսական ոսկերչական ընկերության արտաքին տնտեսական գործունեության բաժնի ղեկավար Արտյոմ Վլադիսովը:

Ընկերությունը երկրորդ անգամ է մասնակցում ցուցահանդեսին եւ հասցրել է դրական գնահատել բիզնեսի տեղական կանոնները:

«Հայաստանի գլխավոր առավելությունը հարմար լոգիստիկան ու մաքսային օրենսդրությունն են: Հատկապես մեզ համար, քանի որ մենք Հայաստանի հետ միասնական մաքսային միության մեջ ենք: Ժամանակակից առեւտրի պայմաններում նման պարզեցված ռեժիմը գրավում է»,- հայտարարեց Վլադիսովը:

Նախորդ՝ 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ ռուսական ընկերության գործերով հետաքրքրվել են գնորդներ Իրանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից: Ցուցահանդեսից բացի՝ նաեւ Միջազգային ոսկերչական համադաշնության (CIBJO) է անցկացվել, որի ընթացքում կապեր են հաստատել նաեւ Ավստրալիայից գործարարների հետ:

Հայկական հետք կա նաեւ հենց ռուսական ձեռնարկությունում. այստեղ հայ աշխատակիցներ կան:

«Մեր վարպետների հմտությունների միավորմամբ էլ ռուսական պատրաստի արտադրանք ենք ստանում: Ամեն ինչ ինքներս ենք ստեղծում՝ էսքիզներից մինչեւ պատրաստի արտադրանք»,- նշեց Վլադիսովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ