News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ութ ամերիկահայեր ԱՄՆ-ում Էլիս կղզու հեղինակավոր Պատվավոր մեդալ են ստացել՝ մայիսի 13-ին տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ, հայտնում է Asbarez պարբերականը:

Մեդալի են արժանացել Վարանթ Ֆրենք Մելքոնյանը, դոկտոր Կարո Դերձակյանը, Արա Թեքյանը, Ջոան Աղաջանյան Քուինը, Լուսինե Մարտիրոսյանը, Հարվի Անդրանիկ Մադադյանը, Ռութ Բեդեւյանը եւ Գուրգեն Բերքսանլարը:

Ութ դափնեկիրները տարբեր մասնագիտություններ են ներկայացնում՝ սկսած բիզնեսմենից, ավարտած սկսնակ ֆիզիկոսով եւ նկարիչով:

Էլիս կղզու Պատվավոր մեդալը շնորհվում է ԱՄՆ ականավոր քաղաքացիներին, որոնք այն մարդկանց օրինակ են ծառայում, որոնք իրենց կյանքը նվիրել են հասարակությանը ծառայելուն, պահպանում եւ հարգում են իրենց պատմությունը, ավանդույթները եւ արժեքները: Կազմակերպությունն այս պարգեւով գնահատում է ԱՄՆ զարգացման մեջ ներգաղթյալների եւ նրանց երեխաների փորձն ու ավանդը:

Անցյալ տարի հեղինակավոր պարգեւին արժանացել էին 7 հայեր՝ Գարի Նաջարյանը, Վահե Կարապետյանը, Մայք Սարյանը, Քրիսթոֆեր Աթամյանը, Թեդ Չագլասյանը, Մայք Ջուլհակյանը եւ Սայմոն Կրիկոր Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ