News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսի 78 անդամներ ստորագրել են նամակի ներքո, որը կոչ է անում նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մայիսի 16-ին հանդիպման ընթացքում վերջինին հիշեցնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայության մասին։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Հղում անելով Թուրքիայում շարունակվող մարդու իրավունքների խախտմանն ու ժողովրդավարական արժեքների անկմանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խումբը նախագահ Թրամփին կոչ է անում «ժողովրդավարական արժեքների աջակցության եւ մարդու իրավունքները հարգելու հարցում լինել բաց ու հետեւողական»։ Օրենսդիրները հատուկ մեջբերել են «Էրդողանի քաղաքականության անմիջական սպառնալիքները քաղաքական ընդդիմադիր խմբերին ու փոքրամասնություններին, ներառյալ՝ էթնիկ քրդերին»։

ANCA –ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Կոնգրեսի անդամների կոչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ