News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային ահաբեկիչների՝ Իսլամական պետության ու Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ պայքարում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թրամփը նշել է, որ իրենք բախվել են նոր թշնամու՝ ի դեմս ահաբեկիչների ու պետք է դրա դեմ միասին պայքարեն։

ԱՄՆ նախագահը նաեւ շեշտել է, որ Վաշինգտոնը աջակցում է սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման հնարավորություններ ստեղծելուն ու բռնության նվազեցմանն ուղղված ցանկացած ջանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ