News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել «Ղազախստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարությունների միջեւ Եվրասիական տնտեսական ինտեգրման (ԵՏՄ) պայմաններում տնտեսական համագործակցության համաձայնագրի վավերացման» օրինագիծը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Համապատասխան համաձայնագրի՝ Ղազախստանի կողմը Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի ինտեգրմանը սատարելու նպատակով ղրղզական կողմին ԱՄՆ 100 մլն դոլարին հավասար օգնություն կցուցաբերի», - հայտարարել է Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Թիմուր Սուլեյմանովը՝ փաստաթուղթը ներկայացնելով պատգամավորներին։

Սուլեյմանովը նշել է, որ օգնությունը մասնավորապես նպատակաուղղված է. «Մասնավորապես ԵՏՄ-ի մաքսային սահմանի ղրղզական հատվածի մաքսային ենթակառույցների բարեկարգմանը՝ ԵՏՄ-ի պահանջներին համապատասխանեցնելով Ղրղզստանի Հանրապետության սանիտարահիգիենիկ, անասնաբուժական համակարգերը»,-հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ