News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները հերթական անգամ սկանդալի մեջ են հայտնվել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ այցելած Թուրքիայի նախագահի դեմ Թուրքիայի դեսպանի տան դեմ բողոքի ակցիա իրականացնող քրդերի վրա հարձակվել են մի խումբ թուրքեր, որոնց մեջ են եղել նաեւ Թուրքիայի նախագահի եւ նրան ուղեկցող պաշտոնյաների թիկնապահները։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ հավաքված քրդերի ձեռքին եղել է Թուրքիայում կալանքի տակ գտնվող քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի նկարը։ 

Նշվում է, որ ոստիկանները ստիպված են եղել մահակներ կիրառել ծեծկռտուքը դադարեցնելու համար։ 

Ծեծկռտուքի հետեւանքով վիրավորվել են 9 հոգի։ Հայտնում են նաեւ 2 ձերբակալվածների մասին։

Նշենք, որ Էրդողանի այցի դեմ Սպիտակ Տան դեմ կազմակերպված բողոքի ակցիային նաեւ հայեր են մասնակցել։ Այդ բողոքի ակցիան խաղաղ ավարտ է ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ