News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Հայաստանում կսկսվի օրգանական մթերքի քարոզարշավը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Դրա հետ մեկտեղ կշարունակվի գյուղացիների, նաեւ organic արտադրել ցանկացող ե՛ւ փոքր, ե՛ւ միջին բիզնեսի աջակցությունը: Ծրագրին 3,3 մլ եվրո չափով աջակցում են Եվրամիությունը եւ Ավստրիական զարգացման գործակալությունը:

Փոքր ձեռնարկություններին 1-ին փուլում օգնում են դաշտը, այգին կամ արտադրությունը պատրաստել օրգանիկայի համար: Որպեսզի պատրաստի արտադրանքը հնարվորինս շուտ հայտնվի սեղանին (եթե ոչ Եվրոպայում ապա գոնե առայժմ Հայաստանում), նախարարությունն արդեն համաձայնության է եկել խոշոր սուպերմարկետների հետ օրգանիկայի բաժին բացելու շուրջ: Սակայն առայժմ շատ տարատեսակներ չեն լինի՝ անհրաժեշտ է մի փոքր սպասել:

Օրգանիկայի համար նախապատրաստելուց հետո անհրաժեշտ է մինչեւ 3 տարվա անցումային շրջան: Սակայն կան այնպիսիները, որոնք հավաստագիր են ստացել դեռեւս մինչեւ այս ծրագիրը: Այժմ Հայաստանում հավաստագրեր ունեն ավելի քան 40 արտադրողներ, եւս նույնքանն էլ պատրաստվում են ստանալ: «Հույս ունեմ, որ 2018 թվականին մենք նաեւ բյուջեի սեփական միջոցներ կունենանք: Ցանկանում ենք սուբսիդիա հատկացնել նրանց, ովքեր օրգանիկայի հավաստագիր ստանալու հայց են ներկայացնում, ցանկանում են օրգանական պարարտանյութեր կամ տնկիներ գնել: Շատ կարեւոր է, որ մենք նկատի ունենանք ոչ միայն արտասահմանյան, այլ նաեւ մեր՝ հայկական շուկան: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր սպառողները ավելի լավ տեղյակ լինեն օրգանիկայի օգուտի մասին: Չէ՞ որ որքան մեր սնունդն առողջ է, այնքան առողջ են մեր երեխաները»,- նշեց Հարությունյանը:

Հիմա Գյուղատնտեսության նախարարությունը կանաչ տնտեսության ավելի ընդարձակ ծրագիր է մշակում, որտեղ օրգանիկային կավելանան ագրոտուրիզմը եւ եւ «մաքուր» էներգետիկան:

Նշենք, որ օրգանական են համարվում այն մթերքները, որոնք աճեցվել են առանց քիմիկատների  (պարարտանյութերի եւ սրսկումների), ինչպես նաեւ առանց հողի մեջ դրանց մնացորդների: Իսկ եթե խոսքը վերաբերում է մշակված օրգանական մթերքներին (մուրաբաներ, հյութեր եւ այլն), ապա օրգանական պետք է լինեն ոչ միայն հիմնական բաղադրամասերը, այլեւ մնացյալը (օրիակ՝ շաքարը):

Տեղական շուկայում պահանջարկը դեռեւս շատ քիչ է, իսկ աճեցման ռիսկերը մեծ են (քիմիկատներ չօգտագործելու դեպքում նվազում է վնասատուների նկատմամբ կայունությունը): Այս պատճառով Հայաստանում օրգանիկա շատ քիչ են արտադրում:

Այն արտադրելուն խանգարում է նաեւ Արարատյան դաշտավայրում ազոտային պարարտանյութերի մնացորդային պարունակությունը: Հայկական ԽՍՀ-ի հողատարածքների քիչ լինելու պատճառով հողը չափից շատ են պարարտացրել բերքատվության բարձրացման համար: Նիտրատները հանելու միջոցները քննարկվել են դեռեւս խորհրդային տարիներին, սակայն Միության փլուզումից հետո չկարողացան մելիորացիայի համար փող գտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ