News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելգիահայ ձեռներեց, Puratos Grand-Place ընկերության տնօրեն Գրիշա Սաֆարյանն ուզում է Հայաստանում բացել բելգիական շոկոլադի արտադրություն։ Այս մասին նա NEWS.am–ի թղթակցին ասել է մայիսի 17-ին Երեւանում Հայաստանի, Բելգիայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ձեռներեցների հանդիպման ժամանակ։

Նա արդեն երրորդ անգամ է Հայաստանում։Անցած 8 տարիներին Հայաստանում ներդրումների համար պայմանները զգալիորեն բարելավվել են, համարում է Սաֆարյանը։ Վերջնական որոշում նա դեռ չի կայացրել, սակայն լավ է տրամադրված։

«Դրա համար մենք ուսումնասիրում ենք Հայաստանի, նաեւ ԵՏՄ մյուս երկրների շուկաներ մատակարարելու հնարավորությունները»,- ասել է գործարարը։

Հայաստանի արտաքին լոգիստիկան նա խնդիր չի համարում։ Եւ հումքը, եւ պատրաստի արտադրանքը կարելի է համեմատաբար ոչ վատ պայմաններով տեղափոխել, հավելեց նա։

Իսկ իրացման հարցում նա առհասարակ կասկածներ չունի։ «Շատ հասարակ։ Շոկոլադ պետք է միշտ ո ւ ամենուրեք»,- ժպտալով ասում է Սաֆարյանը։

Սաֆարյանը (չնայած անուն ազգանվան տեղական կոլորիտին, նա ժառանգական սփյուռքահայ է) արդեն մոտ 30 տարի է աշխատում է շոկոլադի ու հրուշակեղենի բիզնեսում։ Նա աշխատել է Ճապոնիայում ու Հոնկոնգում, իսկ հիմա Puratos Grand-Place-ը աշխատում է Վիետնամում, որտեղ խմորեղեն ու շոկոլադ է արտադրում։

«Գուցե մենք այստեղ ընկերություն կբացենք հաջորդ տարի, երբ կհաշվարկենք գործարան կառուցելու հնարավորությունը»,- ասում է նա։

Նկատենք, որ բելգիական շոկոլադ Հայաստանում վաճառվում է ոչ միայն խանութներում։ Տեղի արտադրամասները «օպտով» գնում են ապագա շոկոլադե սալիկների «կաղապարները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ