News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հնարավոր է, որ քաղաքական մեծամասնություն ունեցող ուժից չլինի Ազգային ժողովի նախագահը: Այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստում՝ ԱԺ նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ասաց խորհրդարանի նախագահի թեկնածու, «Ելք»-ից առաջադրված Էդմոն Մարուքյանը:

«Կարող է լինել ընդդիմադիր «Ելք»-ից, միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ քաղաքական մեծամասնությունը մեծ հաշվով կմնա որպես այդպիսին, բայց Ազգային ժողովի նախագահը կարող է բալանս մտցնել ՀՀ միակուսակցականացման գործընթացի մեջ»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքը շատ լավ պատկերացնում է, թե ինչ պետք է անի խորհրդարանի նախագահն այն պարագայում, երբ ունենք գործադիր իշխանության գերակայություն, դատական եւ օրենսդիր իշխանությունների շատ ծանր, թույլ վիճակում գտնվող դիսբալանս:

«Ընտրվելով ԱԺ նախագահ՝ կլինեմ բոլոր պատգամավորների ԱԺ նախագահը: Ես ռեսել եմ, որ ԱԺ նախագահն իր մոտեցումներում, հայեցողության շրջանակներում ավելի շատ նախապատվություն է տվել իր կուսակցական պատգամավորներին՝ անհավասար պայմաններ ստեղծելով եւ տարբերակելով մեկը մյուսից, սակայն որեւէ մեկի մանդատն ավելի կարմիր չէ, քան մյուսինը: Ամեն ինչ կանեմ, որ Ազգային ժողովի դերն արձանագրվի այնպես, ինչպես որ է, ինչպես որ նոր Սահմանադրությունն է պահանջում»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ իր ընտրվելու դեպքում չի լինելու որեւէ նախարարության, գերատեսրչության ղեկավար, որը չի բարեհաճի ներկայանալ մշտական հանձնաժողովների նիստերին, լսումներին, քննարկումներին, ինչպես որ նախկինում բազմիցս եղել է: «Ելք»-ի թեկնածուն նշեց նաեւ, որ ինքը թույլ չի տալու, որ խորհրդարանում լինեն արտոնյալ պատգամավորներ: Նա հիշեցրեց, որ կան պատգամավորներ, որոնք ոտքով են մտնում ԱԺ տարածք, մինչդեռ մի քանիսը մեքենայով մուտք գործելու հնարավորություն ունեն:

Հանրությանը հուզող ցանկացած հարց եւ խնդիր, Մարուքյանի կարծիքով, քննարկվելու է խորհրդարանում: Եթե ինքն ընտրվի, ոչ մի խնդիր չի անտեսվելու:

«Խորհրդարանը պետք է լինի պրոֆեսիոնալ: Ովքեր գործարարությամբ զբաղվելը, անհամատեղելի պետք է լինի խորհրդարանական գործունեության հետ: Պատգամավորները չպետք է գործարարությամբ զբաղվեն, դա պետք է բացառել: Արտաքին քաղաքականության ոլորտում մենք շատ անելիք ունենք: Խորհրդարանական դիվանագիտությունը պետք է զարգացնել: Այն, ինչ չի կարող ասել ԱԳՆ-ն, պետք է ասի պատգամավորը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանն ու «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը: 6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արա Բաբլոյանը, որի թեկնածությունը պաշտպանում է քաղաքական մեծամասնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ