News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

PicsArt սոցիալական ցանցի եւ ֆոտոխմբագրման հավելվածի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը միջազգային VentureBeat.com  ինովացիոն տեխնոլոգիաների առաջատար հարթակում հրապարակել է Արհեստական ինտելեկտի (ԱԻ) վերաբերյալ հոդված:

Հովհաննես Ավոյանը հոդվածում նշում է, որ Google Trends-ի տվյալների համաձայն` վերջին հինգ տարիների ընթացքում բնակչության հետաքրքությունը արհեստական ինտելեկտի վերաբերյալ աննախադեպ աճել է։ Դեռեւս 2012 թվականին ԱՄՆ-ի բնակչության միայն 5% էր ցանցում որոնել արհեստական ինտելեկտի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն, իսկ ահա 2017-ին, ըստ կանխատեսումների՝ 60%: ԱԻ-ի շուրջ ձեւավորված աղմուկն ու հետաքրքրությունը արդարացված է մի շարք հանգամանքներով: Իսկ ԱԻ-ի զարգացումը շարունակաբար ներթափանցում է մեր առօրյա կյանք:

Ի տարբերություն ԱԻ-ի զարգացման վաղ շրջանին՝ այսօր արդեն գոյություն ունեն բազմաթիվ լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս հեշտությամբ կիրառել ԱԻ տեխնոլոգիաները եւ նվազեցնել ինժեներների աշխատանքը՝ ԱԻ-ին դարձնելով ավելի լայնամասշտաբ  ու հասանելի տարբեր ընկերությունների համար:

Եթե նախկինում նեյրոնային ցանցեր ստեղծելու համար անհրաժեշտ էր բարդ մոդելավորման աշխատանքներ, ապա այսօր տարբեր դոմեյնների վրա հասանելի են դարձել պատրաստի, վարժված նեյրոնային ցանցեր՝ նախատեսված բովանդակության, նկարի կամ ձայնի ճանաչման համար: Ժամանակի ընթացքում ԱԻ-ի հետ առնչվող ծախսերը նվազել են, իսկ GPU-ի (Graphics Processing Unit) շնորհիվ հաշվարկների  ընթացքը` արագացել, նպաստելով ոլորտի զարգացմանը։  Իսկ նախկինում չլուծվող խնդիրներն այսօր արդեն լուծելի են դարձել մեքենայական ուսուցման ու մեծ տվյալների (Big Data) համադրության շնորհիվ, տալով ավելի ճշգրիտ վերլուծական արդյունքներ: Այս ամենի շնորհիվ ԱԻ-ին շատ արագ առաջընթաց է ապրում։

Ավոյանն իր նյությում նշում է, որ ըստ Alphabet ընկերության խորհրդի գործադիր նախագահ Էրիկ Շմիդթի՝ ԱԻ-ի օգնությամբ արդեն հնարավոր է լուծել այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, սննդամթերքի անվտանգությունը եւ մի շարք խնդիրներ առողջապահության, էլէկտրաէներգիայի եւ այլ ոլորտներում: Մեքենայական ուսուցման ալգորիթմները  կարող են անմիջականորեն վերլուծել հազարավոր հիվանդությունների պատմությունները եւ եզրակացություն կատարել, համեմատել հիվանդ եւ առողջ անհատներին ու ախտորոշել հիվանդությունները, այդ թվում՝ քաղցկեղը:

Ի՞նչ կհաջորդի այս ամենին։ Փոփոխություն ու նորարարություն՝ աննախադեպ արագ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ անգլերեն՝ venturebeat.com կայքում։

PicsArt ֆոտոխմբագրման հավելվածն ու սոցիալական ցանցն ունի արդեն 400 միլիոնից ավելի ներբեռնում եւ ամսական  90 միլիոնից ավել ակտիվ օգտատեր: PicsArt հավելվածում հաջողությամբ ներդրված են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները: Բացի այդ ընկերությունը  իրականացնում է մի շարք ծրագրեր ուղղված Հայաստանում ԱԻ-ի զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ