News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը դիմել է ԱՄՆ-ին Թուրքիայի հետ «Ինջիրլիք» ռազմաբազայի շուրջ ծագած վեճը օգնել հարթելու խնդրանքով։ Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի, մայիսի 18-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ զրույցից հետո, փոխանցում է DW-ն։

Գաբրիելի խոսքով՝ ինքը ելնում է այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն «օգտագործում է իր բոլոր հնարավորությունները»՝ Անկարայի հետ իրադրությունը քննարկելու համար։

Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում մոտ 260 գերմանացի զինծառայողներ են ծառայում։ Նրանք աջայցություն են ցուցաբերում Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման օդային բազաների հարվածներին։ Մայիսի 16-ին նրանց պետք է այցելեր Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի պատվիրակությունը, սակայն մայիսի 15-ին հայտնի դրաձավ, որ Անկարան թույլ չի տա պատգամավորների մուտքը բազա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ