News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Zangi մեսինջերը հունիսի կեսերից կսկսի անխափան աշխատել Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ արգելափակված են այլ մեսինջերները: Այս մասին NEWS.am -ի թղթակցին տեղեկացրեց Zangi-ի գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝  Zangi-ն ԱՄԷ-ում կիրառում է արհեստական ինտելեկտի, մեքենայական ուսուցման տարրեր, ինչի շնորհիվ Zangi-ն կարողանում է շրջանցել արգելափակող ֆիլտրները: «Կարողացանք այս աշխատանքը ավարտին հասցնել արձակուրդների շրջանում, իսկ Դուբայը հայաստանցիների հիմնական տուրիստական ուղղություններից է: Այնպես, որ մեր օգտատերերը կարող են շատ ավելի քիչ գումար ծախսել զանգերի վրա, ընդամենը պետք է ինտերնետ ունենան»,- ասաց Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ Zangi-ն բոլոր մեսինջերներից ամենաքիչ ինտերնետ սպառող հավելվածն է: Այսինքն՝ ձայնային զանգի դեպքում Zangi-ն մի քանի անգամ ավելի քիչ ինտերնետ է սպառում, քան այլ մեսինջերները:

Ըստ Մարտիրոսյանի՝ բազմաթիվ երկրներ այսօր փորձում են սահմանափակել ինտերնետ կապի հնարավորությունները: Հսկայական ներդրումներ են կատարվում հենց մեսինջերների աշխատանքի սահմանափակման համար, սակայն այդ ներդրումները որեւէ կերպ չեն արդարացվելու: «Տեխնոլոգիաները շատ դինամիկ են զարգանում, շատ ավելի դինամիկ, քան սահմանափակող միջոցները: Այդ պատճառով ցանցի սահմանափակման ծախսերը չեն կարող արդարացված լինել: Այսօր կապն անվճար է: Այս ոլորտը ազատականացել է: Հայաստանում հիմա գործում են բազմաթիվ մեսինջերներ, որոնք ձրի կապ են ապահովում: Ճիշտ է դրանք մեր մրցակիցներն են, բայց մենք կողմ ենք մրցակցության: Մրցակցության շնորհիվ անընդհատ կատարելագործվում ենք, բացի դրանից չի կարելի զարգացմանը դեմ գնալ, իսկ սահմանափակումը հենց դա է նշանակում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հայկական Zangi-ն համարվում է բոլոր մեսինջերներից ամենամաքուր ձայնային կապ ապահովող հավելվածը, որն անխափան աշխատում է նաև շատ թույլ կապի դեպքում: Zangi-ն նաև ամենաքիչ ինտերնետն է ծախսում ձայնային կապի դեպքում՝ 1 ՄԲ-ով հնարավոր է 7 րոպե զրուցել: Այս առավելությունը հատկապես զգացվում է, երբ օգտվում եք ռոումինգից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ