News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց նիստը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնել է, որ մնացել է օրակարգի մեկ հարց՝ կառավարության գործունեության ծրագրի քննարկումը, որին կարող են անդրադառնալ միայն կառավարության ձեւավորումից հետո։

Նշենք, որ մայիսի 20-ի նիստի օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունն էր:

ՀՀԿ-ից առաջադրված 6 թեկնածունորն այսօր ընտրվեցին՝ առողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Հակոբ Հակոբյանը, միջազգային հարաբերությունների՝ Արմեն Աշոտյանը, անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի՝ Կորյուն Նահապետյանը, պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների՝ Հրայր Թովմասյանը, տնտեսական հարցերի՝ Խոսրով Հարությունյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի՝ Գագիկ Մինասյանը:

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից էլ  Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի պաշտոնում Վարդան Բոստանջյանը, տարածքային կառավարման հարցերինը՝ Վարդեւան Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ