News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն այլեւս չի արդիականացնի հին սպառազինությունները: «Вести в субботу» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Նրա խոսքով՝ արդիականացումը նույնքան նորմալ է, որքան նոր նմուշի զենք ստեղծելը: «Բայց արդիականացումը չի կարող անվերջ լինել: Երեք, չորս անգամ, ոչ ավելին: Հակառակ դեպքում դա կանգնեցնում է սպառազինության նոր ծրագրերի ստեղծումը»,- հայտարարել է Ռոգոզինը:

Ըստ Ռոսիյսկայա գազետայի՝ փոխվարչապետը բացատրել է, որ սպառազինությունների նոր ծրագիրը նորարարական է լինելու: Դրա հիմնական առանձնահատկությունը լինելու է ինտելեկտուալ զենքի, ինչպես նաեւ հետախուզական եւ կապի առաջատար համակարգերի մշակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ