News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի Գլխավոր շտաբը հայտնել է կիրակի հյուսիսկորեական նոր հրթիռի արձակման մասին, փոխանցում է BBC-ն: 

«Ռենհափ» գործակալության հաղորդմամբ՝ հրթիռը մոտ 500 կմ է անցել եւ ընկել Ճապոնական ծովը: Անցած շաբաթ արձակված հրթիռն անցել էր մոտ 700 կմ:

Ճապոնական լրատվական գործակալությունները հայտնել են, որ ամենայն հավանականությամբ արկն ընկել է երկրի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս, այսինքն՝ ճապոնական ջրատարածքից հեռու:

Նորընտիր նախագահ Մուն Չժե Ինը Հարավային Կորեայի անվտանգության խորհրդի շտապ նիստ է հրավիրել:

Հարավկորեական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արձակումն իրականացվել է Պուկչհան շրջանի նույն հարթակից, որից ապրիլի վերջին հրթիռ էին փորձարկել, որն արձակման պահին պայթել էր:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հյուսիսային Կորեան մեկ ուրիշ հրթիռ էր փորձարկել. ինչպես պնդում են Փհենյանում, այն կարող է խոշոր միջուկային մարտագլխիկ տանել:

Հյուսիսկորեական Կենտրոնական լրատվական գործակալությունը մայիսի 21-ին հայտնել է, որ երկիրը կշարունակի արձակել «ԱՄՆ-ին հարվածելու ունակ» հրթիռներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ