News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հորդանանի թագավոր Աբդալլահը Գերմանիային աջակցություն է առաջարկել ՆԱՏՕ-ի Թուրքիայում գտնվող Ինջիրլիք բազայից գերմանական լիցքավորող օդանավերի եւ Tornado կործանիչների տեղափոխման դեպքում: Այս մասին նա ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, փոխանցում է DW-ն:

«Նա հավաստիացրեց ամեն տեսակի օգնության մասին»,- Bild am Sonntag-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը:

Միապետի հետ զրույցի նախօրեին ֆոն դեր Լեյենն այցելել է Հորդանանի Էլ Ազրաք ավիաբազա, որը որպես Ինջիրլիքի այլընտրանք է դիտվում: «Այն, ինչ տեսա, ակնկալածիցս ավելի լավն է»,- ասել է նա ARD հեռուստաալիքին՝ նշելով, որ բազայում տեղակայված են ոչ միայն Հորդանանի զինծառայողները, այլեւ ԱՄՆ-ի, Նիդեռլանդների եւ Բելգիայի:

Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված են մոտ 260 գերմանացի զինվորականներ: Նրանք աջակցում են Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման բազաներին հասցվող օդային հարվածներին՝ իրականացնելով օդային հետախուզություն եւ օդանավերի լիցքավորում: Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ բազայի շուրջ վեճը ծագել է մայիսի կեսին, երբ Անկարան Բունդեսթագի պաշտպանության հարցերով կոմիտեի պատվիրակությանը մուտքի թույլտվություն չի տվել, որը պետք է Ինջիրլիք այցելեր: Թուրքիայի իշխանություններն այս քայլին դիմել են այն բանից հետո, երբ Բեռլինը ապաստան է տրամադրել թուրք զինծառայողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ