News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն խոստացել են 100 մլն դոլար ներդնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում, հաղորդում է CNN-ը:

Հիմնադրամը զբաղվելու է Մերձավոր Արեւելքում ձեռներեց կանանց օժանդակությամբ: Նման հիմնադրամ ստեղծելու գաղափարի մասին Իվանկան առաջին անգամ հայտնել էր ապրիլին Բեռլին կատարած այցի ժամանակ: Հիմնադրամի կառավարումը դրված է ոչ թե Իվանկայի, այլ Համաշխարհային բանկի վրա:

Հեռուստաալիքը միաժամանակ նշում է, որ նախընտրական արշավի ժամանակ Թրամփը Հիլարի Քլինթոնին մեղադրում էր նրանում, որ վերջինիս բարեգործական ընկերությունները ֆինանսավորում էին ստացել այնպիսի երկրներից, որտեղ «կանանց ցանկանում են ստրուկի դերում տեսնել»,  այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից: Սպիտակ տունը դեռեւս չի մեկնաբանել այդ տեղեկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ