News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սենատոր Ջոն Մաքքեյնը կարծում է, թե ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «օվալաձեւ աշխատասենյակում ոչինչ չունի անելու»։ Այս մասին նա հայտարարել է Fox News Sunday հաղորդման ժամանակ՝ մեկնաբանելով օրեր առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած Լավրովի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Մաքքեյնը ՌԴ ԱԳ նախարարին անվանել է «հանցագործի ու մարդասպանի խամաճիկ», ինչպես նաեւ Վլադիմիր Պուտինի «քարոզիչ եւ մանկլավիկ»։ ՌԴ նախագահին ԱՄՆ սենատորը մեղադրել է «ռուսական բարձր ճշգրտության զենքը Հալեպի հիվանդանոցներին հարվածելու նպատակով կիրառելու» մեջ։

Մաքքեյնը նաեւ ցանկանում է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել՝ ԱՄՆ-ի ընտրություններում «միջամտելու» համար։ Սակայն Կրեմլի մեղքի ապացույցներ ոչ նա, ոչ իր գործընկերները դեռ չեն ներկայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ