News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը, որպես ԱՄՆ նախագահ, Իսրայել իր առաջին այցը սկսել է 2 երկլրների դաշնակցության անխախտելիության մասին հավաստիացումներով եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու համար աշխատելու խոստումներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թել Ավիվի օդանավակայանում, որտեղ նրա օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայից մեկնելուց հետո, հյուրին ողջունել են Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Կնեսետի խոսնակ Յուլիյ Էդելշթեյնը, գերագույն ռաբիներ, երկրի էթնոդավանաբանական տարբեր միությունների առաջնորդներ եւ կառավարության ամբողջ կազմը:

«Որպես նախագահ իմ առաջին այցը ԱՄՆ-ի եւ Իսրայել պետության միջեւ անխախտ դաշնակցության հաստատումն է: Սա այս տարածաշրջանին անվտանգություն եւ կայունություն բերելու, ահաբեկիչների գրոհները հակադարձելու եւ ապագա խաղաղությւան ու բարգավաճման համար պայմաններ ստեղծելու եզակի հնարավորություն է: Անհամբերությամբ սպասում եմ հանուն դրա աշխատանքը սկսելուն»,- ասել է Թրամփը թռիչքային դաշտում իր ողջույնի կարճ խոսքում:

Հանդիպման արարողության ժամանակ զինվորական նվագախումբը կատարել է 2 երկրների օրհներգը: Թռիչքային դաշտում կանգնած էր բոլոր տեսակի զորքերի ներկայացուցիչների պատվո պահակը: Դրանից հետո Թրամփը սեփական ուղղաթիռով կուղեւորվի Երուսաղեմ, որտեղ նրան քաղաքական բանակցություններ եւ ընդարձակ մշակութային ծրագիր է սպասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ